Վլադիմիր Պուտինն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը՝ այցելելու Թուրքիա:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը հայտնում է RIA Novosti-ն։
«Իսկապես կա հրավեր Ռուսաստանի նախագահի կողմից, և ՌԴ նախագահը երախտագիտությամբ ընդունեց այդ հրավերը»,- ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն։
Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Պուտինին հայտնել է փետրվարի 27-ին Ստամբուլում Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպումից հետո Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերի մասին։
61