Մախաչկալայի Գասանովա փողոցի բազմահարկ շենքի բնակարաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Պայթյունի հետևանքով մի քանի բնակարան է վնասվել։ Հաղորդվում է, որ շենքը դեռ շահագործման չի հանձնվել, ուստի մարդիկ չեն կարողացել այնտեղ տեղափոխվել։
Հաղորդվում է, որ վիրավորվել է երկու մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է։
Քիչ անց քաղաքում հերթական պայթյունը որոտացել է։ Դա տեղի է ունեցել Շամիլի փողոցի խանութներից մեկում։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
48