ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ «վատ, շատ վատ» է վերաբերվում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դրսևորած պահվածքին։ ԱԺ-ում լրագրողների հարցին, այդպես նա պատասխանեց։
«Շատ վատ, վատ եմ վերաբերվում։ Միջադեպի օրը Հայաստանում չեմ եղել, զանգահարել եմ Անդրանիկ Քոչարյանին, խոսել հետը․ ուզել էի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ Անդրանիկ Քոչարյանին պետք է հարց ուղղել՝ արդյոք պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել լրագրողից։
«Տեսեք, ես մի քանի դրվագ եմ ունեցել, որից հանրությունը և լրագրողները… ես ներողություն եմ խնդրել։ Համարում եմ, որ դրանով էլ ավելի ուժեղացել եմ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով ներողություն է խնդրում, էլ ավելի ուժեղանում է»,- ասաց Սիմոնյանը։
57