25 Մարտի, 2025

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ X-ի իր էջում շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին, որում, մասնավորապես, ասվում է.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Մեր երկու երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչն արժևորում և բարձր ենք գնահատում։

Լրահոս