25 Մարտի, 2025

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը նախընտրական քարոզարշավի 10-րդ օրը ֆեյսբուքյան իր էջում վերահրապարակել է «Ճանապարհային դեպարտամնետ» հիմնադրամի հայտարարությունն ու գրել. «ՏԿԵՆ-ը հայտարարել է Գյումրի քաղաքի Շիրակացու և Խորենացու փողոցների վերականգնման աշխատանքների ձեռքբերման մրցույթ: Գյումրիում չնորոգված փողոցներ չեն լինելու»։

Շատերն իշխանական թեկնածուի այս քայլը խնդրահարույց են որակում՝ նկատելով նաև, որ տեղի է ունենում վարչական ռեսուրսի չարաշահում։

Փաստաբան Արսեն Բաբայանն այս առումով գրել է. «Էն մի հատ զարմանահրաշ դիտորդական խումբ կար, որ Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ սուտ հաղորդում էր ներկայացրել:

Բա այս բացահայտ փաստի մասին հե՞չ հաղորդում չունի ներկայացնելու իրավապահներին…

Թե բա անկախ դիտորդներ, փաստերի ստուգում»։

Լրահոս