25 Մարտի, 2025

Անդրանիկ Մարգարյանը իմ աեաջին ուսուցիչն է, ես քաղաքականություն մտել եմ նրա ղեկավարությամբ ու նաև նրա շնորհիվ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի առթիվ կուսակցության անդամների ու աձակիցների հետ եկել էր Կոմիտասի Պանթեոն։

«Եթե չլիներ Անդրանիկ Մարգարյանը, հարց է՝ Էդուարդ Շարմազանով քաղաքական գործիչ կլինե՞ր, թե՞ չէր լինի»,-ասաց Շարմազանովը։

Նրա դիտարկմամբ, պետք է հետևել այն արժեքային համակարգին ու այն պայքարի անկոտրում ոգուն, որն ունեցել են Անդրանիկ Մարգարյանն ու նրա ընկերները, ովքեր դեռևս 60-ականներից պայքարել են անկախության գաղափարի համար։

«Շատ բարդ ժամանակշրջաններ են եղել, ոչ մի բան հեշտ չի եղել, բայց պետք է սեփական սկզբունքներին չդավաճանել։ Մարդ կա՝ 30 արծաթ է ընտրում, մարդ կա՝ գաղափարը։ Անդրանիկ Մարգարյանը և իր ընկերները, այդ թվում և ես՝ որպես կրտսեր ընկեր, ընտրել են ազգային պետականություն ունենալու գաղափարը՝ Նժդեհյան գաղափարախոսությունը»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ Անդրանիկ Մարգարյանը ոչ միայն բաժանարար գծերին է դեմ եղել, այլև պետության ապազգայնությանը։

 

 

 

Լրահոս